Կիսաեզրափակչում Ջոկովիչի գլուխը պտտվել է մարիխուանայիցԿիսաեզրափակչում Ջոկովիչի գլուխը պտտվել է մարիխուանայից

Կիսաեզրափակչում Ջոկովիչի գլուխը պտտվել է մարիխուանայից

16.08.15 17:33
Կիսաեզրափակչում Ջոկովիչի գլուխը պտտվել է մարիխուանայից

Համաշխարհային թենիսի 1-ին համար, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Մոնրեալի մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ մրցավարներից մեկին բողոքել է տարածված մարիխուանայի հոտի վերաբերյալ:

Ժերեմի Շարդիի հետ մրցավեչը Ջոկովիչը հաղթեց 6:4, 6:4 հաշվով, սակայն հանդիպման ընթացքում սերբը ստիպված էր մոտենալ մրցավարին: Նա հայտարարել էր. «Ինչ-որ մեկը խոտ է ծխում, ես զգում եմ հոտն ու դրանից գլուխս պտտվում է»: Նա հայտարարել է նաեւ, որ մարիխուանայի բույրը զգացել է նաեւ 1 օր առաջ՝ զուգախաղի ժամանակ:

«Ես հույս ունեմ, որ նա (ծխող երկրպագուն) չի վերադառնա տրիբունա եզրափակչի ժամանակ: Նա, երեւի թե, ինչ-որ տեղ 7-րդ երկնքում է: Ուրբաթ օրը զուգախաղի ժամանակ ու շաբաթ օրը ինչ-որ մեկը կոտի հաչեւանությամբ կյանքն էր վայելում»,-ասել է Ջոկովիչը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված