Ռոուզին մտադիր է գոտին Բրազիլիայում թողնելՌոուզին մտադիր է գոտին Բրազիլիայում թողնել

Ռոուզին մտադիր է գոտին Բրազիլիայում թողնել
31.07.15 12:45
Վաղը երեկոյան թեթևագույն քաշային կարգում UFC չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին տիտղոսի պաշտպանության մրցամարտ կանցկացնի UFC190 մրցաերեկոյի ընթացքում բրազիլուհի Բեթ Կորրեայի դեմ:
Ամերիկուհուն ջերմ էին ընդունել Բրազիլիայում, որտեղ կայանալու է մրցամարտը:
«Ես դրական էի տրամադրված ու չէի բարկանա, եթե ինձ սուլեին, բայց պետք է խոստովանեմ, որ հուզվեցի նման ջերմ ընդունելությունից:
Բեթը մի ճիշտ բան է արել: Նա ասել է, որ բրազիլացի ժողովուրդը արժանի է այն բանին, որ իր մոտ ունենա այդ գոտին: Այնպես որ ես որոշել եմ, որ այս հաղթանակից հետո գոտին հետս չտանել: Ես այն այստեղ կթողնեմ, ու այն Բրազիլիայում ինչ-որ տեղ կմնա, որպես իմ նվերը»,-ասել է Ռոուզին:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված