Դավիթ Խաչատրյան vs Սուլթան Աբդուրազակով՝ հուլիսի 31-ին (լուսանկար)Դավիթ Խաչատրյան vs Սուլթան Աբդուրազակով՝ հուլիսի 31-ին (լուսանկար)

Դավիթ Խաչատրյան vs Սուլթան Աբդուրազակով՝ հուլիսի 31-ին (լուսանկար)
29.07.15 14:29
ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը պատրաստվում է իր հերթական մենամարտին: Fight Nights-ի հերթական մենամարտերը կկայանա Սոչիում: Դավիթ Խաչատրյանի նախորդ մրցակցի՝ ուկրաինացի Անդրի Միտրոֆանովի հրաժարականից հետո, Դավիթի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել երիտասարդ ռուս մարտիկ Սուլթան Աբդուրազակովը:

Ինչպես տեղեկացնում է FIGHT NIGHTS-ի ֆեսյբուքյան պաշտոնական էջը, MMA-ի աշխարհի Գավաթի և Ռուսաստանի ակումբային առաջնության հաղթողը որոշել է մարտահրավեր նետել ավելի փորձառու, հզոր ու վտանգավոր մրցակցի:
Նշենք, որ իր վերջին մենամարտում՝ Ռուսաստանի ակումբային առաջնությունում ռուս մարտիկը ոչ-ոքի է ավարտել մենամարտը Դանիսլամ Կամամովի հետ:

Իհարկե, Դավթի հետ այս մենամարտում՝ ռուս մարտիկի պարտվելու հավանականությունը բավական մեծ է, բայց հաղթանակի դեպքում նա մեծ քայլ կկատարի իր կարիերայի ընթացքում:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված