Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանըՀայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

28.07.15 17:27
Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հայ բռնցքամարտիկները ամենայն լրջությամբ են պատրաստվում Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ծաղկաձորում վերջին մարզումներն է անցկացնում Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:

Եվրոպայի առաջնությունը թերևս այս տարվա ամենակարևոր ստուգատեսներից մեկն է, որտեղ 1- 6-րդ տեղերը գրաված բռնցքամարտիկները կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր, իսկ աշխարհի առաջնությունում էլ արդեն կփորձեն ձեռք բերել օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի բոլոր՝ 10-ը քաշային կարգերում:

49 կգ քաշային կարգում հանդես կգա Հայաստանի գործող չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը:

52 կգ քաշային կարգում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի պատանիների աշխարհի և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը:

56 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա 2013 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը, 60-ում՝ Սամվել Բարսեղյանը:

64 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության ուղեգրի համար կպայքարի Հովհաննես Բաչկով:

69-ում ասպարեզ դուրս կգա այս տարի Խաբարովսկի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած Վլադիմիր Մարգարյանը:

75 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի 2014 թվականի Հայաստանի լավագույն բռնցքամարտիկ ճանաչված Արման Հովհիկյանը, 81-ում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Նիկոլ Արությունովը:

91 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության ուղեգրի համար կպայքարի Հենրիկ Սարգսյանը, իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ռաֆայել Սիմոնյանը:

Հայաստանի հավաքականը Բուլղարիա կմեկնի օգոստոսի 4-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված