#CiaoJules (տեսանյութ + լուսանկարներ)#CiaoJules (տեսանյութ + լուսանկարներ)

#CiaoJules (տեսանյութ + լուսանկարներ)

22.07.15 13:20
#CiaoJules (տեսանյութ + լուսանկարներ)

Երեկ Նիցցայի Սեն-Ռեպարտ մայր տաճարում տեղի ունեցավ Ժյուլ Բյանկիի հիշատակման արարողությունը:

Բացի Բյանկիի ընտանիքից՝ արարողությանը ներկա էին F1-ի շատ արշավորդներ (Ալեն Պրոստը, Ջենսոն Բաթթոնը, Լյուիս Հեմիլթոնը, Սեբաստյան ֆետտելը, Նիկո Ռոսբերգը, Նիկո Հյուլկենբերգը, Ռոմեն Գրոժանը, Ֆելիպե Մասսան, Մարկուս Էրիքսոնը, Դանիիլ Կվյատը, Ադրիան Սուտիլը, Ռոբերտո Մերին, ժան Էրիկ Վերնը ու այլք), Բյանկիի մենեջեր Նիկոլյա Տոդտը, FIA-ի նախագահ Ժան Տոդտը, Manor-ի ղեկավար Ջոն Բութը, թիմի սպորտային տնօրեն Գրեմ Լոուդոնը, ավտոսպորտի աշխարհի շատ ներկայացուցիչներ:

Տաճարին հարակից տարածքում էին նաև հազարավոր երկրպագուներ: Ներկաների վկայությամբ Բյանկիին դեպի հավերժություն ճանապարհեցին ծափահարություններով:

Նշենք, որ Բյանկիին նվիրված հիշատակի հատուկ միջոցառում կկայանա նաև այս ուիք-էնդին՝ Հունգարորինգ ավտոդրոմում, որտեղ կայանալու է F1-ի առաջնության 10-րդ էտապը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված