17 համարը՝ հավերժ Ժյուլ Բյանկիինը17 համարը՝ հավերժ Ժյուլ Բյանկիինը

17 համարը՝ հավերժ Ժյուլ Բյանկիինը

21.07.15 12:01
17 համարը՝ հավերժ Ժյուլ Բյանկիինը

Նախորդ մրցաշրջանից F1-ում օգտագործվում են մշտական համարներ, որոնք արշավորդներն իրենք են ընտրում: Նրանց՝ սպորտից հեռանալուց հետո այդ համարները կարող են նորից օգտագործվել, եթե այլ արշավորդներ ընտրեն դրանք:

17 համարը, որի ներքո հանդես էր գալիս Ժյուլ Բյանկին, FIA-ի նախագահ Ժան Տոդտի որոշմամբ ապագայում չի օգտագործվի: FIA-ում որոշել են մշտապես այն կցել Ժյուլին, այնպես որ արշավորդներն այլևս չեն կարող հանդես գալ այդ համարի ներքո:

Հիշեցնենք, որ հուլիսի լույս 18-ի գիշերը Նիցցայի հոսպիտալում Ժյուլ Բյանկին 9 ամիս տևած պայքարից հետո վախճանվեց: Արշավորդը վթարվել էր Ճապոնիայի գրան-պրիի 43-րդ շրջանում, որից հետո 9 ամսից ավել գտնվում էր կոմայում՝ նախ ճապոնական հոսպիտալում, ապա՝ Նիցցայում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված