Ծաղկաձորում մեկնարկել է բռնցքամարտի հավաքականի հավաքը
20.07.15 09:22
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ՝գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ հավաքին մասնակցում է 21 բռնցքամարտիկ: Նրանցից ուժեղագույնները կմասնակցեն oգոստոսի 5-ից 16-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզչական շտաբը ուշադրությունը կենտրոնացնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական և տեխնիկակատակտիկական որակները բարելավելուն:
Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաքը կավարտի հուլիսի 30-ին և մի քանի օր հանգստից հետո կմեկնի Բուլղարիա: Մրցաշրջան 2015-ը հայ բռնցքամարտիկների համար վարկանիշային է և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մեր բռնցքամարտիկնեը պատշաճ մակարդակով մասնակցեն բոլոր մրցաշարերին:

