Ս.Սարգսյանի գավաթի գլխավոր մրցավար Վոցլավ Շայներին ընդունել է նախարար ՂազարյանըՍ.Սարգսյանի գավաթի գլխավոր մրցավար Վոցլավ Շայներին ընդունել է նախարար Ղազարյանը

Ս.Սարգսյանի գավաթի գլխավոր մրցավար Վոցլավ Շայներին ընդունել է նախարար Ղազարյանը

17.07.15 16:53
Ս.Սարգսյանի գավաթի գլխավոր մրցավար Վոցլավ Շայներին ընդունել է նախարար Ղազարյանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է հուլիսի 18-19-ը Երևանում անցկացվող ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) օրացուցային մրցաշար համարվող Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի գլխավոր մրցավար Վոցլավ Շայներին:

Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը՝ Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ Երևանում կայանալիք արդեն ավանդական դարձած մրցաշարն անցնելու է սպորտային հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտում: Նախարարը նաև հետաքրքրվել է, թե Վ. Շայներն ինչ կարծիք ունի հայ ըմբիշների և Երևանի մասին, քանի որ նա առաջին անգամ է գտնվում Հայաստանում:

Վոցլավ Շայները նախ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կարևորում է այս մրցաշարի անցկացումը, այդ իսկ պատճառով այն ներառել է իր օրացուցային պլանում: Պատասխանելով նախարար Ղազարյանի հարցին՝ հյուրն ասել է. «Ես հիացած եմ Երևանով, այն հին ու պատմություն ունեցող քաղաքի տպավորություն է թողնում, ինչպես իմ հարազատ քաղաքը` Պրահան: Ինչ վերաբերում է հայկական ըմբշամարտին, այն նույնպես լուրջ պատմություն և հարուստ ավանդույթներ ունի»:

Հանդիպման վերջում նախարարը Վոցլավ Շայներին ասել է, որ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան սերտորեն համագործակցում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ, և իր անունից ավանդական դարձած ու արդեն 20-րդ անգամ անցկացվող առաջնության բոլոր մարզիկներին, մարզիչներին և մրցավարներին մաղթել է հաջողություններ:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 


  Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկությունը՝ LIVE
  Հայ ազատոճայինները պատրաստվում են Ստեփան Սարգսյանի մրցաշարին (տեսանյութ)


 
Ամենաընթերցված