Աբրահամն ու Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել (լուսանկարներ)Աբրահամն ու Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել (լուսանկարներ)

Աբրահամն ու Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել (լուսանկարներ)

15.07.15 10:23
Աբրահամն ու Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել (լուսանկարներ)

Երեկ՝ հուլիսի 14-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները: Այս մասին տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20):




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված