Հայ ըմբիշները գերազանց են ելույթ ունեցել ԻսպանիայումՀայ ըմբիշները գերազանց են ելույթ ունեցել Իսպանիայում

Հայ ըմբիշները գերազանց են ելույթ ունեցել Իսպանիայում

13.07.15 17:52
Հայ ըմբիշները գերազանց են ելույթ ունեցել Իսպանիայում

Մադրիդում երեկ ուշ երեկոյան ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Իսպանիայի Գրան պրի անվանումը կրող 15-րդ միջազգային մրցաշարում Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մեր ընտրանին վաստակեց 3 -ական ոսկե, արծաթե և մեկ բրոնզե մեդալ,-տեղեկացնում է wrestling.am-ը:

Պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնեցին Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ դարձան Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Շահինյանը (85 կգ): 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Ռաֆայել Ալեքսանյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված