Ֆեդերերը պատրաստվում է Մարեյի հետ խաղինՖեդերերը պատրաստվում է Մարեյի հետ խաղին

Ֆեդերերը պատրաստվում է Մարեյի հետ խաղին

09.07.15 17:33
Ֆեդերերը պատրաստվում է Մարեյի հետ խաղին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարում 10-րդ անգամ կիսաեզրափակիչ փուլ դուրս գալուց հետո կիսվել է իր տպավորություններով: Հիշեցնենք, որ երեկ շվեյցարացին երեք սեթում 6:3, 7:5, 6:2 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա ևս մեկ անգամ դուրս գալ եզրափակիչ: Դրա համար ստիպված էի երկար ճանապարհ անցնել, բայց ինձ լավ եմ զգում, լավ մարզավիճակում եմ: Ունեմ բավականաչափ էներգիա, որպեսզի գեղեցիկ հանդիպում անցկացնեմ Էնդի Մարեյի հետ»,-ասել է Ֆեդերերը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված