Կլիչկո. «Երկրպագուները սպասում են Ֆյուրիի հետ մենամարտին»Կլիչկո. «Երկրպագուները սպասում են Ֆյուրիի հետ մենամարտին»

Կլիչկո. «Երկրպագուները սպասում են Ֆյուրիի հետ մենամարտին»

09.07.15 14:33
Կլիչկո. «Երկրպագուները սպասում են Ֆյուրիի հետ մենամարտին»


Ծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ Թայսոն Ֆյուրին նման է իր նախորդ մրցակցին՝ Դեյվիդ Հեյին: Միևնույն ժամանակ ուկրաինացին նշել է, որ ռինգում Ֆյուրին ավելի վտանգավոր է:

«Այս իրավիճակը շատ նման է Հեյի հետ մենամարտին: Ֆյուրին մեծ բերան ունի, նա դրանով ավելի հայտնի է, քան իր մենամարտերով: ԵՍ փորձ ունեմ բրիտանացի բռնցքամարտիկների հետ մենամարտելու, ես մենամարտել եմ Մարիուշ Վախի հետ, դրանով ամեն ինչ ասվում է: Ես անպարտելի մրցակիցներ շատ եմ ունեցել, բայց ոչ այդ քաշի ու չափսի: Ֆյուրիի հետ մենամարտին երկրպագուները սպասում են, նրանք ուզում են տեսնել ինչպես է չեմպիոնը հաղթում անպարտելիին»,-ասել է Կլիչկոն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված