Հեծանվավազքի մրցույթ՝ Երեվանում
02.07.15 11:54Երեւանի քաղաքապետարանը «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը եվ Հեծանվահրապարակը հուլիսի 5-ին կազմակերպում են հեծանվավազքի մրցույց: Մրցույթը նվիրված է Սահմանադրության օրվան: Նախագծի հիմնական գաղափարն է առողջ ապրելակերպը, թիմային շփումը, հաղթելու եվ առաջ գնալու պատրաստակամությունը:
Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեցին Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն ու «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերություն ներկայացուցիչ Մարիամ Մանուկյանը:
Աստղիկ Մարտիրոսյան.
Նախ ցանկանում եմ շնորհավորել մարզական լրագրողներին՝ մասնագիտական տոնի առիթով ու փոխանցել նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորանքը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ջի Էմ Ջի» ընկերությանը: Միջոցառումը շատ համահունչ է նախարարության քարոզչությանը՝ ուղղված ֆիզիկական կուլտուրայի քարոզչությանը: Որքան ես տեղյակ եմ, միջոցառումն ավանդական է: Այս տարի անցկացվում է նախարարության աջակցությամբ: Ներկա է լինելու նախարարը եւ չի բացառվում, որ նա էլ իր անձնական օրինակով կխրախուսի մասնակիցներին:
Ես նշեցի, որ նախարարությունը փորձելու է որոշ կազմակերպչական հարցեր լուծել: Մենք կփորձենք կարգավորել ճանապարհների հարցը. մրցուղիները փակ կլինեն երթեւեկության համար, բացի դրանից կլինեն ոստիկանության աշխատակիցներ՝ անվտանգություն ապահովելու համար: Ինչպես ցանկացած մասսայական միջոցառման ժամանակ, կհերթապահեն նաեւ շտապ օգնության աշխատակիցներ:
Այս ծրագրերն իրականցվում են պետական ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում: Սա այն նախադեպն է, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մեր այս համագործակցությունը ամուր կլինի: Հաշվի առնելով, որ մենք ամեն տարի այս միջոցառումն իրականցնում ենք Սահմանադրության օրվա շրջանակներում, այս անգամ էլ պետական խորհրդանիշների երթ կլինի:
Մարիամ Մանուկյան
Նախարությունը զգալի դերակատարում ունի այս միջոցառման իրականացման մեջ: Ամսի 5-ին, ժամը 18:00-ից սկսած հնարավորություն կունենան մեկնարկելու իրենց հեծանվային մրցույթը: Լինելու են մրցանակներ եվ պատվոգրեր ու շնորհակալագրեր: Միջոցառումը շատ հետաքրքիր ու գեղեցիկ է անցնում: Ավարտը լինելու է քաղաքապետարանի մուտքի մոտ, որտեղ արդեն պատվանդաններ կլինեն: Այս պահին հայտ արդեն կա Ռումինիայի դեսպանատնից: Մրցույթն անցկացվում է 3-րդ անգամ:
Մենք շնորհակալ ենք նախարարությանը՝ հեծանիվների տրամադրման համար: Իհարկե համագործակցել ենք հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ, բայց հեծանիվները նրանք չեն տրամադրել:
Մենք աշխատում ենք թիմը շատ չընդլայնել, որովհետեւ ճանապարհների խնդիր կա: Փորձում ենք վտանգի չենթարկել մասնակիցներին: Քանի որ սա մրցավազք է, մենք մի փոքր մտավախություններ ունենք: Լինելու է երկու մեկնարկ՝ պրոֆեսիոնալների եւ ոչ պրոֆեսիոնալների:
Հավելենք, որ մրցուղին է՝ «Մարիոթ» հյուրանոցի հարակից տարածքից եւ կավարտվի Երեւանի քաղաքապետարանի մոտ: