Ստամբուլ-2015. ոչ մի մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտումՍտամբուլ-2015. ոչ մի մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտում

Ստամբուլ-2015. ոչ մի մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտում

29.06.15 09:54
Ստամբուլ-2015. ոչ մի մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտում

Երեկ երեկոյան Ստամբուլում ավարտվեց 2015թ-ի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի ազատ ոճի ու հունահռոմեական ըմբշամարտի հավաքականների 15 ըմբիշ:

Պայքարը սկսել էին ազատոճայինները, որոնցից լավագույն ու միակ՝ մեդալաբեր արդյունքը գրանցեց 50կգ քաշային Ռազմիկ Միսակյանը՝ հռչակվելով Եվրոպայի փոխչեմպիոն:

Ինչ վերաբերում է հունահռոմեականներին, ապա մրցումների 1-ին օրը անհաջող դասավորվեց մեր մարզիկների համար, իսկ 2-րդ օրը 4 ըմբիշից 3-ը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք վաստակեցին: Արդյունքում, սակայն, Արմեն Բաբալարյանի թիմը ձեռնունայն է վերադառնում:

Այդպես, երեկ պայքարի դուրս եկած մեր 4 ըմբիշներից միայն Կարեն Ասլանյանն ավարտեց իր մրցելույթները առավոտյան գոտեմարտերի փուլում:

Իսկ արդեն երեկոյան՝ մեդալների համար պայքարում հերթով պարտություններ կրեցին մեր մյուս 3 ըմբիշները.

55կգ քաշային կարգում մեր Սլավիկ Գալստյանը 5:2 հաշվով զիջեց հունգարացի Էրիկ Տորբային, 84 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը 5:0 հաշվով պարտվեց թուրք Ալի Չենգիզին, իսկ 120կգ քաշային Էդգար Խաչատրյանն էլ 14:0 հաշվով պարտություն գրանցեց թուրք Օսման Յիլդրիմից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված