Արսեն Ջուլֆալակյան. «Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը»Արսեն Ջուլֆալակյան. «Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը»

Արսեն Ջուլֆալակյան. «Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը»

28.06.15 21:52
Արսեն Ջուլֆալակյան. «Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը»

Աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս օրերին Բաղրամյան պողոտայում կատարվող իրադարձություններին ու հայ մարզիկների՝ քաղաքացիական պայքարին միանալ-չմիանալու հարցին:

«Քանի որ այս օրերի ընթացքում բազմիցս ինձ հարցրել են,երբեմն նույնիսկ առանց իմանալու մանրամասները անհիմն քննադատել,թե ինչու մարզիկները(մասնավորապես ես...) ակտիվ ներգրավված չեն Բաղրամյան պողոտայի քաղաքացիական շարժմանը և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդար պահանջին,պարտավոր եմ անպայման պարզաբանում մտցնել...

Խնդիրն այն է, որ կոնկրետ մեր ազգային հավաքականը հունիսի 24-ից(իսկ ես՝ դեռևս 22-ից) բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ուսումնամարզական հավաքների Ղրիմում...հակառակ դեպքում վստահ եմ,շատերը կլինեին այսօր Բաղրամյանում։

Կոնկրետ ես ինքս պարտադիր ներկա էի լինելու իմ հայրենակիցների կողքին։

Ցավոք, ֆիզիկապես էդտեղ չեմ,բայց ամենայն մանրամասնությամբ հետևում եմ բոլոր զարգացումներին և լիարժեք կիսում այդ արդար պահանջը։ Համարեք,որ ես ձեր մի փոքրիկ մասնիկն եմ...

Տա Աստված,որ ամեն բան խաղաղ ավարտվի և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ենթարկվելով տարբեր մարդկանց\խմբերի պրովոկացիաներին։

Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը։ Դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի կողմերից և ոչ մեկի համար»,-գրել է Ջուլֆալակյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված