Aravot.am. Գագիկ Հովհաննիսյանի մահվան պատճառը՝ հյուրանոցում հնչած տագնապը
28.06.15 18:47Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում սրտի կաթվածից մահացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացնում է Aravot.am կայքը՝ Գագիկ Հովհաննիսյանը առողջական խնդիրներ է ունեցել՝ սրտի խնդիրներ, շաքարային դիաբետ, հենաշարժողական խնդիրներ, ինչի պատճառով վերջին շրջանում տեղաշարժվում էր ձեռնափայտով:
Կայքի տեղեկությամբ հունիսի 16-ին Գագիկ Հովհաննիսյանը լուսաբանել է «Norway Chess»-ի առաջին տուրը, իսկ արդեն այդ նույն գիշերը հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր շախմատային մեկնաբանը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. հնչել է հակահրդեհային տագնապի ազդանշանը եւ սկսվել մարդկանց տարհանումը: Հենց այդ ժամանակ Գագիկ Հովհաննիսյանը սրտի կաթված է տարել, հայտնվել է կոմայի մեջ:
Նա մի քանի օր գտնվել է կոմայի մեջ, ապա՝ երեկ մահացել է: