Ստամբուլ-2015. հայ 3 ըմբիշ կգոտեմարտի բրոնզի համարՍտամբուլ-2015. հայ 3 ըմբիշ կգոտեմարտի բրոնզի համար

Ստամբուլ-2015. հայ 3 ըմբիշ կգոտեմարտի բրոնզի համար

28.06.15 18:00
Ստամբուլ-2015. հայ 3 ըմբիշ կգոտեմարտի բրոնզի համար

Ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Այսօր մեդալների վերջին 4 հավաքածուն են խաղարկում հունահռոմեական ոճի ըմբիշները:

55կգ քաշային կարգում մեր Սլավիկ Գալստյանը իր մրցելույթները սկսեց 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ 6:1 հաշվով հաղթեց խորվաթ Թոնի Բրալային: ¼ եզրափակչում Գալստյանը 14:5 հաշվով առավելության հասավ Թեոդոր Հարատաուի նկատմամբ, իսկ արդեն կիսաեզրափակչում ճանապարհը զիջեց արդբեջանցի Մուրադ Մամմադովին՝ 5:0 հաշվով:

Բրոնզե մեդալի համար Գալստյանը կգոտեմարտի հունգարացի Էրիկ Տորբայի հետ:

Բրոնզի համար կպայքարի նաեւ 84կգ քաշային Վարուժան Գրիգորյանը, ով նախ որակավորման փուլում հաղթեց Դենիսլավ Զլատեւին Բուլղարիայից 7:4 հաշվով, ապա՝ 8:0 հաշվով Երժի Վիշնեւսկուն Լեհաստանից, ¼ եզրափակչում Գրիգորյանն առավելության հասավ 8:7 հաշվով Ֆրանսիան ներկայացնող Խալիս Ղիլմանոլու նկատմամբ, բայց արդեն կիսաեզրափակչում զիջեց Իսլամ Աբբասովին Ադրբեջանից՝ 8:0 հաշվով:

Գրիգորյանը կգոտեմարտի թուրք Ալի Չենգիզի հետ:

Բրոնզի համար կգոտեմարտի նաեւ 120կգ քաշային Էդգար Խաչատրյանը: 3-րդ տեղի համար պայքարում նրա մրցակիցը Օսման Յիլդրիմն է Թուրքիայից:

Խաչատրյանը որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթել է Ֆերենց Ալմասիին Հունգարիայից, ¼ եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Վասիլ Վելիչենկոյին, իսկ կիսաեզրափակչում 14:6 հաշվով զիջել է Զվիյադի Պատարիձեին Վրաստանից:

66կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանն իր մրցելույթները սկսեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց լատվիացի Նիկիտա Մասյուկսին 4:2 հաշվով: 1/8 եզրափակչում Ասլանյանը 8:0 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Արսլան Զուբաիրովի նկատմամբ, բայց ¼ եզրափակչում ճանապարհը 2:1 հաշվով զիջեց ադրբեջանցի ՌուհինՄիխայլիովին:

Այսպիսով Ասլանյանը ավարտեց մրցելույթները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված