Գույժ. մահացել է լրագրող Գագիկ ՀովհաննիսյանըԳույժ. մահացել է լրագրող Գագիկ Հովհաննիսյանը

Գույժ. մահացել է լրագրող Գագիկ Հովհաննիսյանը

27.06.15 22:33
Գույժ. մահացել է լրագրող Գագիկ Հովհաննիսյանը

Այսօր կյանքի 69-րդ տարում մահացել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ ու վարող, շախմատային մեկնաբան, վաստակավոր լրագրող, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գագիկ Հովհաննիսյանը:

Գագիկ Հովհաննիսյանը 1970-ից Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր, 1972-ից «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը:

Գագիկ Հովհաննիսյանը 5 տասնյակից ավել շախմատային գրքերի հեղինակ էր:

Sport.Slaq.am-ի խմբագրակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում գործընկերոջ` Գագիկ Հովհաննիսյանի ընտանիքին ու ընկերներին:





sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված