Ստամբուլ-2015. ֆիասկոյով մեկնարկեցին նաև հունահռոմեականներըՍտամբուլ-2015. ֆիասկոյով մեկնարկեցին նաև հունահռոմեականները

Ստամբուլ-2015. ֆիասկոյով մեկնարկեցին նաև հունահռոմեականները

27.06.15 17:09
Ստամբուլ-2015. ֆիասկոյով մեկնարկեցին նաև հունահռոմեականները

Ստամբուլում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ այսօր իրենց մրցելույթները սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները՝ 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերում:

Ցավոք, այս օրը մեր հավաքականի համար հաջողված համարել չի կարելի:

50կգ քաշային կարգում Նորայր Հակոբյանը 1/4 եզրափակիչ փուլում 6:2 հաշվով զիջեց հունգարացի Յոզեֆ Անդրաշին ու լքեց պայքարը:

60 կգ քաշային կարգում Տարոն Դումոյանը 1/16 եզրափակչում 11:1 հաշվով ճանապարհը զիջեց ռուսաստանցի Ասլան Վիսաիտովին:

74 կգ քաշային Արմեն Հակոբյանը 1/16 եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց լիտվացի Աիրիդա Դանուսևիչյուսին, սակայն արդեն հաջորդ փուլում 7:3 հաշվով զիջեց շվեդ Ալեքս Կեսիդիսին:

96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Միքայելյանը 1/8 եզրափակիչ փուլում 5:0 հաշվով պարտվեց Եվգենի Գանչևին Բուլղարիայից:

Վաղը մրցագորգ դուրս կգան 55, 66, 84 ու 120կգ քաշային ըմբիշները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված