Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ LIVEԵվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ LIVE

Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ LIVE

27.06.15 10:52
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ LIVE

Ստամբուլում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշների մրցելույթները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս մրցաշարին երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մասնակցում է մեր թիմի 8 ըմբիշ:

Այսօր մրցագորգը 50, 60, 74 և 96 կգ քաշային հունահռոմեականներինն է:

50կգ քաշային կարգ

1/4 եզրափակիչ փուլում մեր Նորայր Հակոբյանը կգոտեմարտւ հունգարացի Յոզեֆ Անդրաշի հետ: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչ փուլում ուժերն է չափելու Նոֆալ Բաբաև- Պետրո Նեդյալկո ադրբեջանաբուլղարական զույգի հաղթողի հետ:

60 կգ քաշային կարգ

Մեր Տարոն Դումոյանը կմեկնարկի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը ռուսաստանցի Ասլան Վիսաիտովն է: Այս զույգի հաղթողը 1/8 եզրափակիչ փուլում մրցելու է Մարիկոզ Թեոպորիդիս-Մորտեն Թորեսեն հունանորվեգական զույգի հաղթողի հետ:

74 կգ քաշային կարգ

Արմեն Հակոբյանը 1/16 եզրափակչում կմրցի լիտվացի Աիրիդա Դանուսևիչյուսի հետ: Այս զույգի հաղթողը 1/8 եզրափակիչ փուլում հանդիպելու է Տերո Հալմեսմակի-Ալեքս Կեսիդիս ֆիննաշվեդական զույգի հաղթողի հետ:

96 կգ քաշային կարգ

Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Միքայելյանը 1/8 եզրափակիչ փուլում կգոտեմարտի Եվգենի Գանչևի հետ Բուլղարիայից: Այս զույգի հաղթողը 1/4 եզրափակչում կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Քեւին Բաուման-Դավիթ Կե էստոնասլովակական զույգի հաղթողի հետ:

Mat A

Mat B

Mat C



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված