Արսեն Ջուլֆալակյան. «Ամեն ինչ դեռ առջևում է...»Արսեն Ջուլֆալակյան. «Ամեն ինչ դեռ առջևում է...»

Արսեն Ջուլֆալակյան. «Ամեն ինչ դեռ առջևում է...»

26.06.15 10:57
Արսեն Ջուլֆալակյան. «Ամեն ինչ դեռ առջևում է...»

Այս օրերին աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գտնվում էր գերմանական Հերցոգենաուրախում՝ Adidas ընկերության շտաբ-բնակարանում, որտեղ մասնակցում էր United World Wrestling-ի նախաձեռնած՝ ըմբշամարտում նոր համազգեստերի դիզայնավորմանը:

Այդ թեմայով Արսենը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ քննարկումները բուռն էին.

«Երկօրյա բուռն քննարկումներ Adidas-ի գլխամասում՝կապված ըմբշամարտի նոր մարզահագուստների հետ...

Ծավալվեց շատ արդյունավետ աշխատանք՝բազմաթիվ խորհուրդներով և առաջարկներով։

Այնուամենայնիվ սա դեռ առաջին քայլն էր,ամեն ինչ դեռ առջևում է...»,-գրել է աշխարհի գործող չեմպիոնը՝ գրառմանը կցելով այս լուսանկարները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված