Անհաջող օր ազատոճայինների համար (լուսանկարներ)Անհաջող օր ազատոճայինների համար (լուսանկարներ)

Անհաջող օր ազատոճայինների համար (լուսանկարներ)

24.06.15 17:37
Անհաջող օր ազատոճայինների համար (լուսանկարներ)

Ստամբուլում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնութունը:

Այսօր իրենց մեդալների վերջին 4 կոմպլեկտն էին խաղարկում ազատոճայինները: Հիշեցնենք, որ մրցումների 1-ին օրը մեզ 1 արծաթե մեդալ էր բերել: Սակայն հաջողությունները զարգացնել այսօր չստացվեց:

Այսօր մենք ներկայացուցիչ չունեինք 120կգ քաշային կարգում, թեև նախօրոք հայտարարված էր, որ առաջնությանը այս քաշային կարգում մասնակցելու է Տիգրան Կիրեղյանը:

Մյուս 3 քաշային կարգերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:

55կգ քաշային կարգ

Հարությունը Բարսեղյանը իր մեկնարկային գոտեմարտում 17:6 հաշվով պարտվեց ուկրաինացի Անդրիյ Յացենկոյին: Մեր ըմբիշը 6:0 հաշվով առաջ էր, սական ընդամենը վայրկյանների ընթացքում մրցակիցը մի ամբողջ շրջան գորգի վրա «պտտեց» Հարությունին՝ պարտության մատնելով:

66կգ քաշային կարգ

Այս քաշային կարգում մեր Հակոբ Ավետիսյանն իր ելույթները սկսեց որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը Չարլի Բոուլինն էր Մեծ Բրիտանիայից:

Այս փուլում 13:2 հաշվով հաղթանակից հետո 1/8 եզրափակչում Ավետիսյանը 11:10 հաշվով հաղթեց լեհ Մարչին Մայկային:

Իսկ արդեն 1/4 եզրափակչում 11:1 հաշվով պարտություն կրեց թուրք Էնես Ուսլուից:

84կգ քաշային կարգ

Այս քաշային կարգում մեր ըմբիշ Սարգիս Հովսեփյանն իր ելույթները սկսեց 1/8 եզրափակիչ փուլում՝ ադրբեջանցի Գաջիմուրադ Մագոմեդսաիրովի հետ գոտեմարտով:

Ցավոք, այս քաշային կարգում էլ հաջողությունը մեր մարզիկի կողմից չէր՝ 9:5 ոըւ պայքարը շարունակեց ադրբեջանցին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված