Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ LIVEԵվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ LIVE

Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ LIVE

24.06.15 10:53
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ LIVE

Ստամբուլում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնութունը:

Առաջնության առաջին երկու օրերին՝ հունիսի 23-ին և 24-ին՝ մեդալները խաղարկում են ազատոճային ըմբիշները: Մրցումների 1-ին օրը մեզ արդեն 1 արծաթե մեդալ բերել է: Ակնկալենք հաւջողությունների զարգացում արդեն այսօր:

Այսօր մենք ներկայացուցիչ չունենք 120կգ քաշային կարգում, թեև նախօրոք հայտարարված էր, որ առաջնությանը այս քաշային կարգում մասնակցելու է Տիգրան Կիրեղյանը:

55կգ քաշային կարգ

Հարությունը Բարսեղյանը կգոտեմարտի ուկրաինացի Անդրիյ Յացենկոյի հետ: Այս զույգի հաղթողը ¼ եզրափակչում կգոտեմարտի Վրաստանի կամ Բելառուսի ներկայացուցչի հետ:

66կգ քաշային կարգ

Այս քաշային կարգում մեր Հակոբ Ավետիսյանն իր ելույթները կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը Չարլի Բոուլինն է Մեծ Բրիտանիայից: 1/8 եզրափակիչ անցնելու պարագայում Ավետիսյանը կգոտեմարտի լեհ Մարչին Մայկայի հետ:

84կգ քաշային կարգ

Այս քաշային կարգում մեր ըմբիշ Սարգիս Հովսեփյանն իր ելույթները կսկսի 1/8 եզրափակիչ փուլում՝ ադրբեջանցի Գաջիմուրադ Մագոմեդսաիրովի հետ գոտեմարտով: Հաջողության պարագայում ¼ եզրափակչում նրա մրցակիցը կլինի Ռաֆֆի Ուիլիամ/Գաջի Ռաջաեվ իտալառուսական զույգի հաղթողը:

Mat A

Mat B

Mat C



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված