Ռազմիկ Միսակյանը Ստամբուլում ոսկե մեդալի համար կպայքարիՌազմիկ Միսակյանը Ստամբուլում ոսկե մեդալի համար կպայքարի

Ռազմիկ Միսակյանը Ստամբուլում ոսկե մեդալի համար կպայքարի

23.06.15 15:23
Ռազմիկ Միսակյանը Ստամբուլում ոսկե մեդալի համար կպայքարի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Ստամբուլում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնութունը:

Այսօր պայքարի էին բռնվել ազատոճային ըմբիշները 50, 61, 74 ու 96կգ քաշային կարգում:

Մեր ըմբիշներից լավագույն արդյունքը նախնական գոտեմարտերում գրանցեց 50կգ քաշային Ռազմիկ Միսակյանը:

¼ եզրափակչում մեր մարզիկը 6:0 հաշվով հաղթեց Վիկտոր Լիզենին Գերմանիայից, իսկ կիսաեզրափակչում 18:0 հաշվով առավելության հասավ Դմիտրո Նեսվիատիպասկայի նկատմամբ Ուկրաինայից:

Եզրափակչում Ռազմիկի մրցակիցը կլինի Իսմայիլ Գաջիևը Ռուսաստանից:

74կգ քաշային Սուրեն Խաչատրյանը 1/8 եզրափակչում հաղթեց լատվիացի Ալբերտս Յուրչենկոյին, սակայն արդեն ¼ եզրափակչում ճանապարհը զիջեց ռուսաստանցի Արտյոմ Ումարովին, ով եզրափակչում է, ինչը մեր երիտասարդ ըմբիշին սփոփիչ գոտեմարտերում իրեն դրսևորելու հնարավորություն տվեց: Սփոփիչ գոտեմարտում Սուրենի մրցակիցն ուկրաինացի Ալի Զաքարիևն էր, ում Սուրենը հաղթեց 14:8: հաշվով: Երեկոյան բրոնզի համար Սուրենը կմրցի ադրբեջանցի Մուրադ Սուլեյմանովի հետ:

60կգ քաշային Վարդգես Կարապետյանը պայքարը սկսեց որակավորման փուլից ու հենց առաջին գոտեմարտում ճանապարհը զիջեց վրացի Գիորգի Սուլավային:

96կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը նույնպես պայքարը սկսեց որակավորման փուլից, 1-ին գոտեմարտում հաղթեց Մարկո Կարչեային Իտալիայից, իսկ արդեն 1/8 եզրափակչում պարտվեց ուկրաինացի Բոգդան Հրիցային:





sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված