Ազատոճայինները Ստամբուլում ենԱզատոճայինները Ստամբուլում են

Ազատոճայինները Ստամբուլում են

23.06.15 10:38
Ազատոճայինները Ստամբուլում են

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Ստամբուլում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնութունը:

Առաջնության առաջին երկու օրերին՝ հունիսի 23-ին և 24-ին մեդալներ կխաղարկեն ազատոճային ըմբիշները:

Այս մրցաշարում ազատ ոճի ըմբշամատի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Ռազմիկ Միսակյանը (50 կգ), Հարություն Բարսեղյանը (55 կգ), Վարդգես Կարապետյանը (60կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Սարգիս Հովսեփայնը (84 կգ), Հովհաննես Մխիթարյանը (96 կգ) և Տիգրան Կիրեղյանը (120 կգ):

Համաձայն առաջնության ժամանակացույցի այսօր՝ հունիսի 22-ին Թուրքիայի ժամանակով ժամը 18:30-19:00-ն տեղի կունենա 50, 60, 74, 96 կգ քաշային կարգերի ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հունիսի 23-ին ժամը 10-14-ը տեղի կունենան վերոհիշյալ քաշային կարգերի ըմբիշների նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Ժամը 18:30-19:00-ն կընթանա 55, 66, 84, 120 կգ քաշային կարգերի ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Ժամը 19:00-19:30-ը տեղի կունենա առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Ժամը 19:30-21:30-ը կանցկացվեն 50, 60, 74, 96 կգ քաշային կարգերի եզրափակիչներն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Հունիսի 24-ին ժամը 10-14-ը տեղի կունենան 55, 66, 84 ,120կգ քաշային կարգերի ըմբիշների նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Երեկոյան մրցահերթում ժամը 18:00-20:00-ն կկայանա այս քաշային կարգերի եզրափակիչ փուլի գոտեմարտերն ու պարգևատրման արարողությունը:

Հիշեցնենք, որ հունահռոմեականների պայքարին մեր թիմը կմասնակցի բոլոր 8 քաշային կարգերում՝ Նորայր Հախոյանը (50 կգ), Սլավիկ Գալստյանը (55 կգ), Տարոն Դումոյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (74 կգ), Վարուժան Գրիգորյանը (84 կգ), Հարություն Միքայելյանն (96 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված