Բաքու-2015. Ըմբշամարտի մրցումները՝ LIVEԲաքու-2015. Ըմբշամարտի մրցումները՝ LIVE

Բաքու-2015. Ըմբշամարտի մրցումները՝ LIVE

18.06.15 09:01
Բաքու-2015. Ըմբշամարտի մրցումները՝ LIVE

Բաքվում՝ Եվրոպական 1-ին խաղերի մայրաքաղաքում, արդեն մեկնարկել է ազատոճային ըմբիշների մրցելույթների վերջին օրը:

Այսօր մեր թիմից մրցագորգ դուրս կգան 61կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, 86կգ քաշային Մուսա Մուրթազալիևն ու 125կգ քաշային Լևան Բերիանիձեն:

61 կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 23 տարեկանների այս տարվա Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8-րդ եզրափակչում ուժերը կչափի ադրբեջանցի Ալիևի հետ: 86 կգ քաշային կարգում Եվրոպայի բազմակի մրցանակակիր Մուսա Մուրթազալիևը 1/16-րդ եզրափակիչում կմրցի թուրք Բիլիջիի հետ: Գերծանր քաշային կարգում էլ Լևան Բերիանիձեն պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչից և ուժերը կչափի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Գացալովի հետ:

Ըմբիշների մրցումներին կարող եք հետևել այստեղ՝

Mat A

Mat B

Mat C



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված