Անհաջող օր ազատոճայինների համարԱնհաջող օր ազատոճայինների համար

Անհաջող օր ազատոճայինների համար

17.06.15 16:59
Անհաջող օր ազատոճայինների համար

Բաքվում անցնող Եվրոպական Խաղերի հերթական օրը անհաջող դասավորվեց մեր ազտաոճային ըմբիշների համար:Ինչպես աևդեբ տեղեկացրել էինք՝ մրցասպարեզն այսօր 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանինն էր, 65կգ քաշային Դավիթ Սաֆարյանինն ու 74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանինը: Մեր տղաները, սակայն, լիակատար ֆիասկո ապրեցին:

2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում դժվարությամբ հաղթեց մակեդոնացի Դեյան Միտրովին, իսկ 1/8 եզրափաչում 6:8 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին:

Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակչում վստահ հաղթեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին, բայց 1/4 եզրափակչում 6:10 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Յաշար Ալիևից:

Իսկ Գրիգոր Գրիգորյանն էլ անհաջող մեկնարկեց ու հենց 1/8 եզրափակիչում 8:11 հաշվով պարտվեց բուլղարացի Կիրիլ Տերզիևին:

Մեր բոլոր մարզիկները մնացին նաև առանց սփոփիչ գոտեմարտերի հնարավորության, քանի որ նրանց մրցակիցները եզրափակիչ չհասան:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված