Մեկնարկել է Կարեն Ասրյանի 8-րդ միջազգային հուշամրցաշարըՄեկնարկել է Կարեն Ասրյանի 8-րդ միջազգային հուշամրցաշարը

Մեկնարկել է Կարեն Ասրյանի 8-րդ միջազգային հուշամրցաշարը

16.06.15 15:29
Մեկնարկել է Կարեն Ասրյանի 8-րդ միջազգային հուշամրցաշարը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 8-րդ միջազգային հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը՝ նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, վաղամեռիկ շախմատիստի հիշատակին այս ավանդական մրցաշարը կազմակերպելու համար, ու հույս հայտնել, որ մարզաձևի նոր սերնդի ներկայացուցիչները ուսումնասիրելով Կարեն Ասրյանի խաղաոճը և տակտիկան, իրենց համար նոր բացահայտումներ կանեն ամենաինտելեկտուալ մարզաձևում:

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում hունիսի 15-25-ը անցկացվող հուշամրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 92 շախմատիստ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված