Հերթական մարզական միջոցառումը՝ դատապարտյալ կանանց համար (տեսանյութ + լուսանկարներ)Հերթական մարզական միջոցառումը՝ դատապարտյալ կանանց համար (տեսանյութ + լուսանկարներ)

Հերթական մարզական միջոցառումը՝ դատապարտյալ կանանց համար (տեսանյութ + լուսանկարներ)

22.05.15 10:34
Հերթական մարզական միջոցառումը՝ դատապարտյալ կանանց համար (տեսանյութ + լուսանկարներ)

Երեկ՝ մայիսի 21-ին, «Աբովյան» ՔԿՀ-ում իր հերթական մարզական միջոցառումը մեկնարկեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Միջոցառման ընթացքում դատապարտյալ կանայք իրենց ուժերը չափել են 6 մարզաձևում՝ վազք 30 մետր, հեռացատկ թափավազքով, շաշկի, սեղանի թենիս, բազկամարտ ու վոլեյբոլ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանի կարծիքով՝ ի տարբերություն այլ մրցումների, այստեղ ուրախացնող չափանիշ է մրցումների մասնակիցների քանակի՝ տարեցտարի նվազումը:

«Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Առաքելյանն էլ կարծում է, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են դատապարտյալների մոտ բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը ու հաղթողներն էլ վստահաբար կպարգևատրվեն կարճատև կամ երկարատև այցելություններով:

Իսկ արդեն այսօր՝ մայիսի 22-ին, կանցկացվի եզրափակիչ փուլը, և մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց հետո հայտնի կդառնան հաղթողների անունները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված