Շախմատային շաբաթ #155 դպրոցում՝ Ռոբերտ Հովհաննիսյանի մասնակցությամբ (լուսանկարներ)
09.05.15 13:26Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում շախմատային շաբաթ էր հայտարարված:
Դպրոցում ներկայացված էին աշակերտների կողմից պատրաստված աշխատանքները, որոնք շախմատային խորագիր էին կրում:
Մրցույթի մեկնարկը տրվել էր մայիսի 5-ին և շարունակվեց մինչ ուրբաթ օրը: Շախմատային անցուդարձին մասնակից էր դարձել շախմատի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր՝ Ռոբերտ Հովհաննիսյանը: Շախմատիստը ներկա գտնվեց բաց դասին, որից հետո միաժամանակյա սեանս անցկացրեց միանգամից 10 աշակերտի հետ:
Հովհաննիսյանը արդյունքը լավ գնահատեց, ասելով որ տեղ-տեղ հետաքրքիր պայքար էր ընթանում ու նշեց, որ դպրոցի ուսուչցիչների կողմից աշակերտների հետ տարված աշխատանքը բավականին արդյունավետ է և գոհացնող:
Լավագույն աշխատանքները պարգևատրվեցին: Իսկ շախմատային 9-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլում հաղթած և համայնքում 1-ին տեղը զբաղեցրած աշակերտներին պարգրատրեց անձամբ գրոսմայստերը: