Արոնյանի թիմը՝ Ռուսաստանի ակումբային առաջնության չեմպիոնԱրոնյանի թիմը՝ Ռուսաստանի ակումբային առաջնության չեմպիոն
Արոնյանի թիմը՝ Ռուսաստանի ակումբային առաջնության չեմպիոն
08.05.15 10:59Երեկ Սոչիում ավարտվեց շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությունը, որին «Սիբիրի» կազմում մասնակցում էր հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Վերջին՝ 7-րդ տուրում «Սիբիրը» մրցեց «Յամալի» հետ՝ 4.5:1.5 հաշվով հաղթելով մրցակցին: ԱՅս տուրում ևս Արոնյանը հայտավորված չէր: Հայտավորված չէր նաև նրա թիմակից Վլադիմիր Կրամնիկը:
Այսպիսով 7 տուրից հետո 14 միավորով Ռուսաստանի ակումբային առաջնության չեմպիոն է հռչակվել «Սիբիրը»: 2-րդը 11 միավորով Բելորեչենսկի «Ունիվերսիտետն» է, 3-րդը՝ 9 միավորով «Մեդնի վսադնիկը»:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված