Արոնյանը՝ ՍոչիումԱրոնյանը՝ Սոչիում

Արոնյանը՝ Սոչիում

04.05.15 12:35
Արոնյանը՝ Սոչիում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մայիսի 1-7-ը Նովոսիբիրսկի «Սիբիր» թիմի կազմում մասնակցում է Սոչիում անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնությանը:

Արոնյանը խաղում է երկրորդ խաղատախտակի վրա: Առաջինի վրա հանդես է գալիս Վլադիմիր Կրամնիկը: 1-ին տուրում մեր գրոսմայստերը պարտության մատնեց գրոսմայստեր Ալեքսանդր Մոտիլյովին: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի թիմը 3,5:2,5 հաշվով հաղթեց Սվերդլովսկի «Մալախիտին»:

2-րդ տուրում Արոնյանը իր պարտիան ոչ-ոքի է ավարտել Նիկիտա Վիտյոգովի հետ, իսկ «Սիբիրը» 3:5 - 2:5 հաշվով հաղթել է Սանկտ-Պետերբուրգի «Մեդնի Վսադնիկ» թիմին:

Նույն արդյունքն է գրանցվել նաև 3-րդ տուրում. Արոնյան ը ոչ-ոքի է ավարտել պարտիան Սանան Սյուգիրովի հետ, «Սիբիրն» էլ 3:5:2,5 հաշվով հաղթել է «Ժիգուլիին»:

3 տուրից հետո «Սիբիրը» 6 միավորով մրցաշարային աղյուսակում 2-րդն է՝ հավասար միավորներ գրանցելով «Բելորեչենսկի» հետ:

Առաջիկա տուրում թիմը մրցելու է մոսկովյան «Նաշե Նասլեդիե» թիմի հետ, Արոնյանը սև խաղաքարերով խաղալու է Էռնեստո Ինարկիևի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված