Ռոնդա Ռոուզի. «Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում» (տեսանյութ)Ռոնդա Ռոուզի. «Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում» (տեսանյութ)

Ռոնդա Ռոուզի. «Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում» (տեսանյութ)

24.04.15 18:16
Ռոնդա Ռոուզի. «Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում» (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել էինք, որ իր մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի հետ Հայաստանում է UFC անպարտելի չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին:

Երեկ MMA-ի թագուհին «Դինամո» մարզադահլիճում Թարվերդյանի հետ բաց՝ ցուցադրական մարզում է անցկացրել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար, ապա՝ հետեւել մեր բռնցքամարտիկների սպարրինգներին:

Լրագրողների հետ կարճ զրույցում Ռոնդան նշել է, որ Հայաստանն իրեն շատ է դուր եկել։

«Տպավորություն ունեմ, թե նախկինում քանիցս եղել եմ Հայաստանում, թեեւ սա իմ առաջին այցն է։ Ինձ այստեղ հրաշալի եմ զգում, այստեղ շատ ջերմ են ընդունում։ Ու ես հույս ունեմ՝ իմ մարզումը դուր եկավ երկրպագուներին եւ բռնցքամարտիկներին։

Այցիս նպատակն է՝ նպաստել Հայոց ցեղապանության մասին իրազեկման տարածմանն ու աջակցել միջազգային ճանաչման ջանքերին»,- ասաց Ռոնդա Ռոուզին։

Նշենք, որ Ռոնդա Ռոուզին, ով Երեւան էր ժամանել ապրիլի 22-ին, այսօր երեկոյան կմեկնի Հայաստանից՝ Հայոց ղեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո:

Ronda Rousey.jpg

Ronda Rousey  Dinamo.jpg

Ronda edmond  melsik.jpg

Ronda Artur Gevorgyan boxing team.jpg



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված