Սևյանն ու Հակոբյանը Աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցինՍևյանն ու Հակոբյանը Աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին
Սևյանն ու Հակոբյանը Աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին
18.04.15 17:14Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնության արդյունքներով գրոսմայստերներ Սամվել Սևյանը և Վարուժան Հակոբյանը նվաճել են Աշխարհի 2015 թ. գավաթի ուղեգրեր:
Մինչ այժմ Աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք արդեն ունեին 4 հայ գրոսմայստեր` Լևոն Արոնյանը` շնորհիվ իր բարձր վարկանշի, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը` Եվրոպայի 2014 թ. անհատական առաջնության արդյունքներով:
Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված