Իզաբելլա Յայլյանը 6-րդն էԻզաբելլա Յայլյանը 6-րդն է

Իզաբելլա Յայլյանը 6-րդն է

13.04.15 22:12
Իզաբելլա Յայլյանը 6-րդն է


Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային 3-րդ օրը հարթակը տրամադրվել է 58 կգ կշռող կանանց: Այս քաշում Հայաստանը ներկայացրեց Իզաբելլա Յայլյանը: Ցավոք, մեր ծանրորդուհուն չհաջողվեց պայքարել մեդալների համար: Պոկելով 89 կգ ու հրելով 109՝ երկամարտի 198 կգ արդյունքով Իզաբելլան գրավեց 6-րդ հորիզոնականը:

Նշենք, որ երկամարտի 246 կգ արդյունքով հաղթող ճանաչվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Բոյանկա Կոստովան:


Արդեն վաղը պայքարի մեջ կմտնեն 77 կգ քաշային ծանրորդները: Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը ունի 2 ներկայացուցիչ՝ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը (երկուսն էլ երկամարտում նախնական պատվիրել են 360 կգ):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված