Անհաջող օր հայ ծանրորդների համարԱնհաջող օր հայ ծանրորդների համար

Անհաջող օր հայ ծանրորդների համար

12.04.15 22:00
Անհաջող օր հայ ծանրորդների համար

Թբիլիսիում անցնող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրը հաջող չդասավորվեց հայ մարզիկների համար:

Նախ, կանանց՝ 53կգ քաշային պայքարում մեր Աննա Գովելյանը երկամարտում գրանցեց 178 կգ արդյունքը՝ (81+97)՝ զբաղեցնելով միայն 6-րդ տեղը եւ զիջելով չեմպիոնուհի Յուլյա Պարատովային 22կգ: Ուկրաինաուհին ուժեղագույնն էր 2 վարժությունում էլ:

Իսկ արդեն քիչ առաջ հարթակում 69կգ քաշային տղամարդիկ էին: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Վանիկ Ավետիսյանն ու Ռոստամ Կարապետյանը:

Եվրոպայի՝ նախորդ տարվա փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանը երկամարտի 312 կգ (137+175) արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ միջազգային իր նորամուտը նշող Ռոստամ Կարապետյանը երկամարտում հավաքեց 308 կգ (138+170) ու միայն 6-րդն է հին աշխարհամասում: Չեմպիոն հռչակվեց թուրք Դանիյար Իսմայիլովը՝ երկամարտի 337կգ արդյունքով (156 + 181 ):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված