Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՍմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

11.04.15 22:00
Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Թբիլիսիում այսօր մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի 2015թ-ի առաջնությունը:

Երկաթախաղի հայ վարպետներից առաջինը հարթակ դուրս եկավ 56կգ քաշային Սմբատ Մարգարյանը:

Երիտասարդ ծանրորդը պոկում վարժությունում բարձրացնելով 113, հրելով՝ 146 կգ` երկամարտի արդյունքում հավաքեց 259կգ՝ դառնալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Նշենք, որ պոկում վարժությունում Սմբատը հստակ կատարեց բոլոր 3 մոտեցումները, սակայն 4-րդն էր գրանցած կիլոգրամներով, իսկ հրում վարժությունում Սմբատը ձախողեց 3-րդ մոտեցումը ու զիջեց Օլեգ Սիրգիին՝ նվաճելով փոքր արծաթը:

Sport.Slaq.am-ի սրտե շնորհավորում է Սմբատ Մարգարյանին հաջողության համար:

Եվրոպայի առաջնություն, տղամարդիկ, 56կգ

1. Օլեգ Սիրգի, Մոլդովա՝ 264կգ

2. Սմբատ Մարգարյան, Հայաստան՝ 259կգ

3. Միրկո Սկարանտինո, Իտալիա՝ 259կգ



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված