Այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունըԱյսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

11.04.15 11:30
Այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Այսօր Թբիլիսիում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ մրցատեղի է մեկնել 7 ծանրորդով, իսկ կանանց հավաքականը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ, ներկայացվելու է 3 ծանրորդուհիով:

Նշենք, որ մեր հավաքականը մարտի վերջից գտնվում է Թբիլիսիում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցել՝ առաջնությաննն ընդառաջ:

Ձեզ ենք ներկայացնում մրցաշարի ժամանակացույցն ոը մեր ծանրորդների ելույթների ժամանակացույցը, ինչպես նաեւ՝ նախնական պատվերները:

Այսօր՝ 15:30-16:15-ը տեղի կունենա առաջնության բացման հանդիսավոր արարողոթւյունը, այնուհետեւ.

ապրիլի 11-ին, ժամը 20-ին՝ տղամարդիկ, 56կգ, Ա խումբ, 10 մասնակից՝ Սմբատ Մարգարյան, 22 տարեկան, երկամարտի նախնական պատվերը 255 կգ:

ապրիլի 12-ին, ժամը 17-ին՝ կանայք, 53 կգ, Ա խումբ, 7 մասնակից Աննա Գովելյան, 25 տարեկան, երկամարտի նախնական պատվերը 185 կգ:

Ժամը 20-ին, տղամարդիկ, 69 կգ , Ա խումբ, 8 մասնակից՝ Վանիկ Ավետիսյան, 28 տարեկան, երկամարտի նախնական պատվերը 320 կգ, Ռուստամ Կարապետյան, Ա խումբ, 28 տարեկան, երկամարտի նախնական պատվերը 320կգ:

ապրիլի 13-ին, ժամը 20-ին՝ կանայք, 58 կգ, Ա խումբ, 9 մասնակից, Իզաբելա Յայլյան, 20 տարեկան, երկամարտի նախնական պատվերը 205 կգ:

ապրիլի 14-ին ժամը 20-ին՝ տղամարդիկ 77 կգ, Ա խումբ, 9 մասնակից՝ Տիգրան Գ. Մարտիրոսյան, 26 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 360 կգ, Անդրանիկ Կարապետյան, Ա խումբ, 19 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 360 կգ:

ապրիլի 16-ին, ժամը 20-ին՝ տղամարդիկ՝ 85 կգ, Ա խումբ, 9 մասնակից, Աղասի Աղասյան, 26 տարեկան, երկամարտի նախնական պատվերը 358 կգ, Կարեն Թովմասյան, Հոլանդիա, 24 տարեկան, երկամարտի նախնական պատվերը 356 կգ:

ապրիլի 18-ին, ժամը 11-ին տղամարդիկ՝ 105 կգ, Ա խումբ, 10 մասնակից, Սիմոն Մարտիրոսյան, 18 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 400 կգ:

Ժամը 14-ին, կանայք՝ 75 կգ, Ա խումբ, 7 մասնակից, Հռիփսիմե Խուրշուդյան, 27 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 250կգ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված