Ջոկովիչը ներողություն է խնդրել բոլլբոյից ու նրա ծնողներիցՋոկովիչը ներողություն է խնդրել բոլլբոյից ու նրա ծնողներից

Ջոկովիչը ներողություն է խնդրել բոլլբոյից ու նրա ծնողներից

08.04.15 19:11
Ջոկովիչը ներողություն է խնդրել բոլլբոյից ու նրա ծնողներից

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ներողություն է խնդրել Էնդի Մարրեյի հետ Մայամիի մրցաշարի եզրափակչում իր արտահայտությունների համար: Ի դեպ, հայտնի չէ՝ նա այդօրինակ կոպիտ պատասխանել է ֆանատներից մեկին, թե՞ իր թիմին:

«Ես ուզում եմ ներողություն խնդրել այն բոլլբոյին, ով կողքիս էր ու ինձ սրբիչ էր տալիս այն պահին, երբ ես գոռում էի: Ես, իհարկե, չէի ուզում նրան վախեցնել: Նա պարզապես այդ պահին կողքիս էր: Այժմ ես ինքս հայր եմ ու չէի ուզենա, որ իմ երեխայի կողքին ինչ-որ մեկը հայհոյեր: Այդ պատճառով մեկ անգամ էլ եմ ներողություն խնդրում այդ տղայից ու նրա ծնողներից: Հույս ունեմ՝ ինձ կներեք այդ անզսպության համար»:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված