Հայ շախմատիստները Աերոֆլոտ-օփենումՀայ շախմատիստները Աերոֆլոտ-օփենում

Հայ շախմատիստները Աերոֆլոտ-օփենում

03.04.15 16:02
Հայ շախմատիստները Աերոֆլոտ-օփենում

Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփենում յոթ տուրից հետո A մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 4,5, Սերգեյ Գրիգորյանցը եւ Հովհաննես Գաբուզյանը` 4-ական միավոր: Աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Իվան Բուկավշինը, Դանիիլ Դուբովը եւ Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան):

B մրցաշարում Տիգրան Քոթանջյանը վաստակել է 5,5 միավոր եւ Վլադիսլավ Կովալյովի (Բելառուս) եւ Լին Չենի (Չինաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Վահե Բաղդասարյանը եւ Մանուել Պետրոսյանն ունեն 4,5-ական միավոր:

C մրցաշարում Բորիս Օֆիցերյանը եւ Արթուր Ղարագյոզյանը վաստակել են 5-ական միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված