Նադալ. «Այժմ ավելի լավ եմ խաղում»Նադալ. «Այժմ ավելի լավ եմ խաղում»

Նադալ. «Այժմ ավելի լավ եմ խաղում»

30.03.15 14:05
Նադալ. «Այժմ ավելի լավ եմ խաղում»


Ռաֆայել Նադալը Miami Open-ի 3-րդ շրջանում Ֆերնանդո Վերդասկոյից 4:6, 6:2, 6:3 հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ վատ թենիս չխաղաց:

«Այստեղ բանը նրանում է, որ պետք է պարզապես թեթևացած դուրս գալ կորտ և լավ խաղալ:

Այժմ իմ թենիսն ավելի լավն է դարձել, քան 1.5 տարի առաջ: Միևնույն ժամանակ ես շատ եմ նյարդայնանում կարևոր պահերին, դա պետք է շտկել:

Այժմ ես կարող եմ ասել, որ իմ կարիերայում արդեն բավական տիտղոսներ եմ նվաճել և այլևս պետք չէ հաղթել: Բայց այդպես չեմ ասի, քանի որ ցանկանում եմ հաղթել:

Ուզում եմ պահպանել վստահության զգացողությունը, որ կարող եմ պայքարել ցանկացած տիտղոսի համար»,- Նադալի խոսքն է մեջբերում ATP պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված