Դել Պոտրո. «Խաղից հետո ֆիզիկական խնդիրներ չունեմ»Դել Պոտրո. «Խաղից հետո ֆիզիկական խնդիրներ չունեմ»
Դել Պոտրո. «Խաղից հետո ֆիզիկական խնդիրներ չունեմ»
27.03.15 14:12Արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն մեկնաբանել է Վասեկ Պոսպիշիլուց 4:6, 6:7 հաշվով կրած պարտությունը:
«Ես չեմ հուսահատվում: Ես պետք է դրական բան քաղեմ դրանից: 1 տարվա ընդմիջումից հետո ես ևս 1 պաշտոնական խաղ անցկացրեցի, և դա լավ նշան է: Այժմ կարևոր չէ, թե ինչ հաշվով այն ավարտվեց: Խաղից հետո ֆիզիկական խնդիրներ չունեմ:
Նախկինում ինձ մոտ դեպրեսիայի շրջան էր: Բայց ես ուզում եմ թենիս խաղալ:
Կարծում եմ՝ այժմ ինձ համար ամենից կարևորը հոգեբանական կայունություն ցուցաբերելն է, որ վերապրեմ բոլոր վնասվածքները»,- թենիսիստի խոսքն է մեջբերում АТР պաշտոնական կայքը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված