Շարապովա. «Miami Open-ում ուժեղ կազմ է լինում»Շարապովա. «Miami Open-ում ուժեղ կազմ է լինում»

Շարապովա. «Miami Open-ում ուժեղ կազմ է լինում»

26.03.15 19:27
Շարապովա. «Miami Open-ում ուժեղ կազմ է լինում»

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան վստահ է, որ Miami Open-ում իրեն բարդ պայքար է սպասվում:

«Մրցաշարը տևում է 10 օր: Այստեղ միշտ մասնակիցների ուժեղ կազմ է լինում: Մրցաշարային ցանցը շատ բարդ է, բայց, ինչպես հայտնի է, որոշիչ օրն ամեն ինչ կարող է պատահել: Չարժե թերագնահատել մրցակցին:

Հալեպն արդեն առաջին մրցաշրջանը չէ, որ բարձր մակարդակով է խաղում: Նախորդ տարի նա 3-րդն էր:

Ինձ համար միշտ բարդ է խաղալ նրա հետ: Նա վստահ և տարբեր է խաղում: Հալեպը շատ առավելություններ ունի»,- ասել է Շարապովան:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված