Նադալ. «Մտածում էի՝ մրցաշարն ավարտված է, բայց…»Նադալ. «Մտածում էի՝ մրցաշարն ավարտված է, բայց…»

Նադալ. «Մտածում էի՝ մրցաշարն ավարտված է, բայց…»
25.03.15 16:53
Իսպանացի Ռաֆայել Նադալն ասել է, որ կմասնակցի Miami Open-ին:
«Ուրբաթ դուրս կգամ կորտ, բայց չգիտեմ, թե որքանով պատրաստ կլինեմ: Հուսով եմ՝ պատրաստ կլինեմ: Ինձ համար դա կարևոր մրցաշար է:
Ի սկզբանե մտածում էի, որ մրցաշարն ավարտված է ինձ համար: Բայց ես վստահ եմ, որ պատրաստ կլինեմ խաղալ: Ցավ զգում եմ, բայց դրանում տարօրինակ ոչ մի բան չկա»,- ասել է թենիսիստը:
Tennis.com-ի հաղորդմամբ, Նադալը խոսել է իր թիմի մասնագետի, ինչպես նաև АТР ֆիզիոթերապևտի հետ, և բոլորը համաձայնել են, որ վնասվածքը շատ լուրջ չէ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված