Ֆեդերեր. «Ջոկովիչի հետ հանդիպելու ժամանակն է»Ֆեդերեր. «Ջոկովիչի հետ հանդիպելու ժամանակն է»

Ֆեդերեր. «Ջոկովիչի հետ հանդիպելու ժամանակն է»
22.03.15 18:19
Ռոջեր Ֆեդերերից Indian Welss-ի կիսաեզրափակչում Միլոշ Ռաոնիչի նկատմամբ 7:5, 6:4 հաշվով հաղթանակ տոնելու համար պահանջվեց 86 րոպե:
«Ես շատ գոհ եմ իմ խաղից: Ֆիզիկապես ինձ հիանալի եմ զգում:
Կարծում եմ` ես և Ջոկովիչն ուրախ ենք խաղալ իրար հետ: Մենք լավ մարզավիճակում ենք, մեր հանդիպելու ժամանակն է:
Ես հասկանում եմ, որ եզրափակչում պետք է առավելագույն ջանքեր գործադրեմ, քանի որ Նովակը կստիպի հիանալի հարվածներ կատարել, իսկ դա հեշտ չէ: Կտեսնենք ինչ կստացվի»,- ասել է Ֆեդերերը:
Հիշեցնենք` եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը կխաղա Նովակ Ջոկովիչի հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված