Հալեպ. «Շատ էի ուզում խաղալ Ուիլյամսի հետ»
22.03.15 11:52
Աշխարհի 3-րդ ռակետ Սիմոնա Հալեպը մեկնաբանել է Սերենա Ուիլյամսի հրաժարվելուց հետո իր` Indian wells-ի եզրափակիչ դուրս գալը:
«Ցավալի է, որ Սերենան դուրս եկավ մրցաշարից: Ես գիտեմ թե ինչ է վնասվածք ստանալը, շատ դժվար է ցավով խաղալ, ինչպես նաև վտանգավոր է առողջության համար:
Ես շատ էի ուզում խաղալ նրա հետ: Դեռ 1-ին խաղից հետո ասել էի, որ ուզում եմ կիսաեզրափակչում խաղալ նրա հետ: Բայց ամեն ինչ պատահում է:
Չեմ կարող ուրախանալ այսպես եզրափակիչ դուրս գալու համար, բայց չեմ էլ տխրում:
Պարզապես կփորձեմ կենտրոնանալ, պատրաստվել եզրափակչին և ամեն ինչ անել տիտղոս նվաճելու համար:
Յանկովիչը բարդ մրցակից է: Նրա հետ շատ եմ խաղացել և բոլոր խաղերը բարդ են ստացվել: Պետք է շատ վազեմ, ուժեղ հարվածեմ և ագրեսիվ խաղամ: Բայց ես պատրաստ եմ: Գիտեմ, որ կարող եմ հաղթել»,- Հալեպի խոսքն է մեջբերում WTA պաշտոնական կայքը:
Նշենք` եզրափակչում Սիմոնա Հալեպը կխաղա Ելենա Յանկովիչի հետ:

