Նադալ. «Գուցե պետք է հաղթեի»Նադալ. «Գուցե պետք է հաղթեի»

Նադալ. «Գուցե պետք է հաղթեի»

21.03.15 17:13
Նադալ. «Գուցե պետք է հաղթեի»


Ռաֆայել Նադալը խոսել է Indian wells-ի քառորդ եզրափակչում Միլոշ Ռաոնիչից կրած պարտությունից:

«Թե՛ առաջին, թե՛ 2-րդ, թե՛3-րդ սեթերում ես ավելի շատ հնարավորություններ ունեի, քան նա: Հետևաբար՝ գոհ եմ իմ խաղից, բայց դժգոհ եմ, որ պարտվեցի:

Սպորտում դա ամենակարևորն է. կամ հաղթում ես կամ պարտվում: Բայց ես հիանալի մրցակցի պարտվեցի: Ես հաղթանակի համար պայքարում էի թոփ-խաղացողի դեմ:

Ես գոհ եմ մրցաշարից, քանի որ այժմ ավելի մոտ եմ իմ լավագույն մարզավիճակին, քան 1.5 ամիս առաջ: Գուցե պետք է հաղթեի այդ խաղում»,- ասել է Նադալը:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված