Ֆեդերեր. «Բերդիխը կարող էր ավելի լավ խաղալ»Ֆեդերեր. «Բերդիխը կարող էր ավելի լավ խաղալ»

Ֆեդերեր. «Բերդիխը կարող էր ավելի լավ խաղալ»
21.03.15 15:50
Ռոջեր Ֆեդերերը խոսել է Indian wells-ի քառորդ եզրափակչում Թոմաշ Բերդիխի դեմ տոնած հաղթանակից (6:4, 6:0):
«Ինձ համար դա պարզապես հերթական խաղը չէր, դա տասնյակի խաղացողի դեմ տոնած հաղթանակ էր, նա վերջին տարիներին իմ դեմ շատ լավ է խաղում: Նա կարող էր ավելի լավ խաղալ:
Ես իմ խաղը միանգամից զգացի. ինձ մոտ հարվածները մաքուր էին և ճիշտ պլանով խաղացի: Երբ այդ 2 էլեմենտները համընկնում են, ինձ հաջողվում է բարդացնել նրա կյանքը»,- թենիսիստի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:
Նշենք՝ կիսաեզրափակչում Ռոջեր Ֆեդերերը կխաղա Միլոշ Ռաոնիչի հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված