Ուիլյամսը վնասվածքի պատճառով դուրս մնաց մրցաշարիցՈւիլյամսը վնասվածքի պատճառով դուրս մնաց մրցաշարից

Ուիլյամսը վնասվածքի պատճառով դուրս մնաց մրցաշարից
21.03.15 11:47
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը ծնկի վնասվածքի պատճառով ուրբաթ չմասնակցեց Indian wells-ի կիսաեզրափակիչ Սիմոնա Հալեպի դեմ խաղին:
«2 օր առաջ մարզմանը ես սուր ցավ զգացի ծնկիս շրջանում: Փորձեցի չհուսահատվել, բայց առավոտյան չէի կարողանում նույնիսկ հենվել ոտքիս վրա, հետևաբար՝ ստիպված էի ընդունել այս որոշումը:
Խաղալով ես կարող էի այլ խնդիրներ ձեռքբերել, քանի որ ստիպված կլինեի այդ վնասվածքը կոմպենսացնել մարմնի այլ մասերով:
Այդպես էլ ստանում են լուրջ վնասվածքները: Ընդհանուր առմամբ, խաղալն անմիտ կլիներ:
Այս մրցաշարում ես արել եմ այն, ինչ իմ ուժերի սահմաններում էր»,- Ուիլյամսի խոսքն է մեջբերում Sports Illustrated-ը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված