Ռուբեն Ալեքսանյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությունըՌուբեն Ալեքսանյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությունը

Ռուբեն Ալեքսանյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությունը

19.03.15 17:45
Ռուբեն Ալեքսանյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությունը


Տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի ընտրանին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ապրիլի 9-18-ը Թբիլիսիում անցկացվելիք տղամարդկանց ծանրամարտի Եվրոպայի 94-րդ առաջնության նախապատրաստության նախավերջին փուլում ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում:

Ինչպես արդեն հայտնել էինք Վրաստանի ստուգատեսին հայտավորվել էր Հայաստանի ընտրանու 9 ծանրորդ, սակայն այնտեղ հանդես է գալու նրանից միայն 8-ը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդրեացիայի պաշտոնական կայքը, մարզչական շտաբը նպատակահարմար է համարել, որ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը բաց թողնի Եվրոպայի առաջնությունը:

«Ալեքսանյանի ձախ դաստակի վնասվածքը դեռ լիովին չի բուժվել, այդ պատճառով էլ մարզչական շտաբը որոշել է նրան չտանել Վրաստան: Մարզիկը հիմա բուժում է վնասվածքը: Նա կնախապատրաստվի նոյեմբերին Հյուսթոնում (ԱՄՆ) կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրեր»- ասել է Փաշիկ Ալավերդյանը:

Գլխավոր մարզիչը հայտնել է նաև, որ 77 կգ քաշային կարգում հայտավորված մեր 3 ծանրորդներից՝ Տիգրան Գ. Մարտիրոսյան, Առաքել Միրզոյան, Անդրանիկ Կարապետյան, մեկը Աղասի Աղասյանի հետ միասին ելույթ կունենա 85 կգ քաշային կարգում: Այդ նպատակով այս եռյակի միջև շաբաթ օրը՝ մարտի 21-ին, փորձամրցում կանցակցվի, որի արդյունքով էլ կորոշվի, թե Թբիլիսիում նրանցից ով որ քաշային կարգում հանդես կգա:

Հիշեցնենք, որ մյուս քաշային կարգերում Թբիլիսիում Հայաստանը ներկայացնելու են Սմբատ Մարգարյանը (56 կգ), Ռուստամ Կարապետյանն ու Վանիկ Ավետիսյանը (երկուսն էլ 69 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված